Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այսօր սկսվում է ԱԺ աշնանային նստաշրջանը

Այսօր սկսվում է ԱԺ աշնանային նստաշրջանը
15.09.2015 | 10:28

Հինգերորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 15-17-ի ԱԺ նիստերի օրակարգերում ընդգրկվել են 173 հարց և 42 միջազգային պայմանագիր: Սեպտեմբերի 15-17-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 149 հարց, 41 միջազգային պայմանագիր:

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ